28 Մարտ 2017

Իշխանության խոսքը փուչիկ է

Date: 02.06.16, 14:24

Font size : - / +


Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողներն այսօր երեք ամսվա ընդմիջումից հետո Նախագահականի դարպասների մոտ սև փուչիկներով բողոքի ակցիա են անցկացրել։
«Իշխանությունների խոսքը փուչիկ է, նրանք խոստացել էին բացահայտել մեր երեխաների սպանության հանգամանքները, բայց փուչիկ է, ոչինչ էլ չարեցին։ Իսկ սևը մեր գույնն է», – ասել է ակցիայի մասնակից, 2013 թվականին Ղարաբաղում մահացած Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը։

Վերջինս նշել է, որ իրենց ակցիայով ևս մեկ անգամ ցանկանում են բարձրաձայնել, որ արդեն 1 տարի է անցել, բայց Ազգային ժողովում չի ստեղծվել հանձնաժողովը, որը պետք է զբաղվեր իրենց որդիների սպանության գործերի հետաքննությամբ։ Մուրադյանը հիշեցրել է, որ հանձնաժողովը ստեղծելու հանձնարարականը տվել էր Սերժ Սարգսյանը։

Մահացած զինվորի հայրը անդրադարձել է նաև ապրիլյան քառօրյա պատերազմին՝ ասելով, որ այդ օրերին ապացուցվեց՝ բանակում կոռուպցիա է տիրում և որ «մենք բանակ չունենք»։
«Բանակում կոռուպցիա է արդեն 15-20 տարի։ Ապրիլի 2-ն ապացուցեց, որ մենք բանակ չունենք, որ մեր բանակը հայասպան է։ Բանակում տարին հիսունի չափ սպանություններ են լինում ու ճակատին գրում են՝ ինքնասպանություն ու այդ հանցագործությունը չի բացահայտվում»,- ասել է Մուրադյանն իրեն մոտեցած ոստիկաններին, որոնք զինվորի հորից պահանջել են լռել և հեռանալ Նախագահականի դարպասների մոտից։

Այնուամենայնիվ, ծնողներն ակցիան շարունակել են մոտ 1 ժամ, որից հետո ծնողները շարժվել են դեպի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Այնտեղ նրանք հանդիպել են գրասենյակի աշխատակից Ռաֆայել Պողոսյանի հետ՝ վերջինիս խնդրելով գալիք օրերին հանդիպում կազմակերպել 2016 թվականի փետրվարից օմբուդսմենի պաշտոնը զբաղեցնող Արման Թաթոյանի հետ:


դիտվել է : 108


Դուք կարող եք մեկնաբանել այստեղ:

Անուն:
ներկայացնել
Դուք կարող եք օգտագործել առավելագույն 512 խորհրդանիշներից


Հայերի ստերը

Արխիվ

Այլ հրապարակումներ

Հայաստանում 50 հազար դրամներ են հավաքում Հայաստանում գործազրկության ցուցանիշը ամենաբարձրն է ԱՊՀ-ում Կա ծրագիր, որ քննարկվում է, այն 3 մասից է բաղկացած. Ռիչարդ Հոգլանդ Ալիեւը եւ Սարգիսյանը մոտ ժամանակներս կարող են հանդիպել. Հոգլանդ ՎՈւԱՄ-ի երկրների միջև ազատ առևտրի գոտին կարող է իրականանալ այս տարի. Գրոյսման Բանակցային սեղանին դրված են ԼՂ հիմնախնդրի կարգավորման ծրագրեր. Ռ. Հոգլանդ Հոգլանդը հրաժարվել է մեկնաբանել ընտրությունների ազդեցությունը ԼՂ շուրջ բանակցությունների վրա Յաշար Այդեմիրով. Հայաստանը երեկ օրում կորցրեց 3 զինծառայողի Սարիթաղցիները անժամկետ նստացույց են սկսել. VIDEO Շուշայի մզկիթում պեղումների կիռարումը վանդալիզմի քաղաքականության մի մասն է. ԱԳՆ Թոմա Հարությունյան. Ընտանիքս կիսվում է՝ բարյացակամ ադրբեջանցիների մասին հիշողություններով Ուկրաինացի գիտնականը անդամակցել է հայ-ադրբեջանական հարթակին. Լուսանկար Թագավորների ժամը անցել է. Հովհաննիսյան.VIDEO Հակամարտությունները պետք է լուծվեն ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հիման վրա- ՎՈՒԱՄ Նախագահը պարգեւատրել է Իլյաս Ումախանովին Ադրբեջանի ՊՆ-ն պատասխանել է Սարգսյանի հայտարարությանը Հացադուլ հայտարարած Զեյթունյանին բուժօգնություն չի տրամադրվում. Հարազատ ԱԱԾ-ի ու բանակի ծառայողների շատ մեծ թիվ «Ելք» դաշինքի օգտին է քվեարկելու. Փաշինյան Բաբայանը, ինչպես նաև «Սասնա ծռերը» քաղբանտարկյալներ են- Օսկանյան. VIDEO Կառավարությունը պետք է հրաժարական տա. Րաֆֆի Հովհաննիսյան Սեյրան Օհանյանը՝ իր հնարավոր ձերբակալության մասին Ռեժիմը խուճապի մեջ է. Փաշինյան. VIDEO «Ելք» դաշինքը Մասիսում է. VIDEO «ՕՐՕ» դաշինքի առաջնորդների մամուլի ասուլիսը- ՈՒՂԻՂ Եմենում պատերազմի 2 տարում մոտ 1500 երեխա է զոհվել. ՄԱԿ Հայաստանի իշխանությունների անբարեխիղճ գովազդը Այդ խաչակիր դաշինքն իր դեմքը ցույց տվեց. Էրդողան Նախարար. «ԲԹԿ-ն կմիացվի Սև ծովի ափին կառուցվելիք երկաթգծին» «Հաց բերողին սպանել են». միջադեպ Գյումրիում՝ ՀՀԿ քարոզարշավի ժամանակ VİDEO Սարիթաղցիները հացադուլի և նստացույցի են դիմում

Լուրեր


Վերջին լուրեր