Իսրայելը սպառնում է հարվածել Ասադի ՀՕՊ համակարգերին

14:51   20 Մարտ 2017    217

Իսրայելի Պնախարար Ավիգդոր Լիբերմանը սպառնացել է ոչնչացնել սիրիական ՀՕՊ համակարգերը այն բանից հետո, երբ դրանք զենիթային հրթիռներով հարվածել են Իսրայելի ռազմական ավիացիայի ինքնաթիռները այն ժամանակ, երբ վերջիններս ռազմական առաջադրանք են կատարել Սիրիայի երկնքում:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info- ն՝ վկայակոչելով «The Times of Israel»-ին, Լիբերմանի խոսքով, եթե հաջորդ անգամ Իսրայելի ռազմական ինքնաթիռները հարվածի ենթարկվեն սիրիական ՀՕՊ համակարգերի կողմից, ապա իսրայելական ինքնաթիռները առանց նվազագույն երկմտանքի կոչնչացնեն սիրիական ՀՕՊ համակարգերը:

Լիբերմանը նաեւ մասնրամասնել է, որ իսրայելական ինքնաթիռները որեւթ վնաս չեն կրել, մինչդեռ պաշտոնական Դամասկոսը հայտարարել էր, որ խոցվել է մեկ իսրայելական ինքնաթիռ: Նշվում է նաեւ, որ Իսրայելի օդուժը հարվածել էր միայն «Հըզբոլլահի» դիրքերին:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները