Իրանը IV Իսլամական խաղերին մասնակցելու համար Բաքու կուղարկի 300 մարզիկ

13:25   20 Ապրիլ 2017    332

Իրանի երեք հարյուր մարզիկները կմասնակցեն 2017 թ. Իսլամական համերաշխության խաղերին, որոնք կկայանան Բաքվում, ասել է՝ Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Շահրոխ Շահնազին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Շահնազին հավելել է, որ իրանցի մարզիկները կմրցեն 16 սպորտային միջոցառումներում, հայտնում է Tasnim տեղեկատվական գործակալությունը։ Իսլամական խաղերը իրենից ներկայացնում են իսլամական աշխարհը միավորող մուլտի-սպորտային միջոցառումներ, որոնք կկայանան մայիսի 8-ից մինչև 22-ը՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։

Աշխարհի ավելի քան հիսուն մահմեդական պետություններից մարզիկները՝ իրենց երկրները կներկայացնեն 10-օրյա մրցումների ընթացքում։ Իսլամական համերաշխության սպորտային ֆեդերացիան (ISSF) պատասխանատու է՝ մի քանի մարզաձևերում մրցումների ղեկավարության և վերահսկողության համար։

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները