Իրանի հետ միջուկային գործարքը սարսափելի է. Թրամփ

10:25   21 Ապրիլ 2017    168

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թեհրանը չի հետևում Իրանի միջուկային ծրագրի հարցով համաձայնագրին:

«Դա սարսափելի համաձայնագիր էր, այն չպետք է ստորագրվեր և չպետք է դրա շուրջ այնպիսի բանակցություններ ընթանային, ինչպիսիք եղել են»,-ասել է Թրամփը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները ուշադիր վերլուծում է համաձայնագիրը և շուտով հայտարարություն կանի այդ կապակցությամբ:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները