Լավրովը խստորեն քննադատել է Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հարվածը

17:33   19 Մայիս 2017    270

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info- ն՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստի-ին, mՍիրիայի կառավարական ուժերի դիրքերի ուղղությամբ ԱՄՆ-ի հարվածը լեգիտիմ չէ, անօրինական է և խախտում է Սիրիայի ինքնիշխանությունը:

Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Ինչն էլ լինի այդ որոշումների պատճառը՝ այն լեգիտիմ չէ, այն անօրինական է և Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության հերթական կոպիտ խախտումն է»,- ասել է նա լրագրողներին:

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ն փորձել է արդարացնել Սիրիայի ուղղությամբ հարվածը նրանով, որ «այդ կառավարական ուժերը վտանգ էին ստեղծում ընդդիմության համար, որը համագործակցում է ԱՄՆ գլխավորած կոալիցիայից ամերիկացի զինվորականների հետ»:

Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել է, որ ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիան հարված է հասցրել Աթ Թանֆայի շրջանում սիրիական կառավարամետ ուժերի ուղղությամբ:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները