Լավրովը մեղադրում է ԱՄՆ-ին

16:12   21 Ապրիլ 2017    151

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info- ն՝ վկայակոչելով ՏԱԱՍ-ին, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Քիմիական հարձակումների արգելման կազմակերպության որոշման արգելքը ուղղված է Սիրիայի ռեժիմը փոխելուն:

«ԱՄՆ-ի և նրա արևմտյան դաշնակիցների գործողությունները, որոնք արգելափակեցին տեսուչների ուղևորությունն այնտեղ նրա համար, որպեսզի պարզեն իրականությունը քիմիական նյութերի օգտագործման դեպքի վայրում, շատ անհանգստացնող են, որովհետև դրանց հետևում թաքնված է առիթ գտնելու փորձ, որպեսզի չիրագործեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը քաղաքական կարգավորման մասին և որպեսզի համաշխարհային հանրության ուշադրությունը շեղվի առիթների, նախադրյալների ստեղծման վրա, որ ռեժիմը փոխելու կուրս վերցնեն»,- նշել է Լավրովը:

Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ի անդամ երկրների ճնշող մեծամասնությունը դեմ է այդ կուրսին:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները