Լավրով. Պուտինը Չինաստան է այցելելու

10:29   21 Ապրիլ 2017    211

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսին Չինաստան է այցելելու: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Հաջորդ ամիս նախագահ Պուտինն այցելելու է Չինաստան՝ մասնակցելու «Մեկ գոտի, մեկ ուղի» համաժողովին»,- Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ հանդիպմանն ասել է Լավրովը:

Նա հավելել է, որ Մոսկվան դրանից հետո կսպասի Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի այցին՝ նշելով, որ Ռուսաստանում «ուրախ կլինեն ընդունել Վան Իին՝ այդ միջոցառումը նախապատրաստելու համար»:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները