Լոնդոնի օդանավակայանը տարհանվել է էլեկտրոնային ծխախոտի պատճառով

19:36   17 Փետրվար 2017    242

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info- ն՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ին, Լոնդոնի «Սթանսթեդ» օդանավակայանի թռիչքի սրահը ժամանակավորապես փակված է, մադկանց տարհանել են հրշեջ ազդանշանի համակարգի միացման պատճառով:

Օդանավակայանի պաշտոնական ներկայացուցչի խոսքով այսօր առավոտյան միացել է ծխի հաղորդիչը, եւ ուղեւորներին 15 րոպե չեն թողել մտնել օդանավակայանի այդ հատված։ Ղեկավարության խոսքով տարհանում չի իրականացվել, սակայն ականատեսները պատմել են, որ իրենց խնդրել են դուրս գալ թռիչքի սրահից։

«Կարծում ենք, որ ազդանշանի միացման պատճառը զուգարանում ինչ -որ մեկի գործածած էլեկտրոնային ծխախոտն է եղել»,- ասել է օդանավակայանի մամուլի քարտուղարը։

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները