Խաբարովսկում հարձակվել են Անվտանգության դաշնային ծառայության ընդունարանի վրա. կան զոհեր

14:32   21 Ապրիլ 2017    163

Խաբարովսկում հարձակվել են Անվտանգության դաշնային ծառայության ընդունարանի վրա, զոհվել է գերատեսչության աշխատակիցը և այցելուներից մեկը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ապրիլի 21-ին՝ տեղի ժամանակով ժամը 17.02 րոպեին, Խաբարովսկի երկրամասի ԱԴԾ-ի վարչության ընդունարան է ներխուժել անհայտ անձ և անտեսելով տեխնիկական վերահսկման գոտին, սկսել է կրակել ընդունարանում գտնվող մարդկանց վրա:

Զոհվել է Հետախուզության դաշնային բյուրոյի աշխատակիցը և վիրավորված երկու այցելուներից մեկը, որոնք ԱՊՀ-ի քաղաքացիներ են: Հարձակում գործած անձը ոչնչացվել է»,-ասվում է գերաատեսչության հաղորդագրության մեջ:

Հարձակման դրդապատճառներն առայժմ հայտնի չեն:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները