Կրեմլում աճում է դժգոհությունը ԱՄՆ-ում քաղքական քաոսի պատճառով. Bloomberg

21:26   19 Մայիս 2017    202

Կրեմլում աճում է դժգոհությունը քաղաքական քաոսի պատճառով, որը տիրում է ԱՄՆ-ում նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:

Թրամփի հավանական իմիպիչմենթի մասին խոսակցությունների ֆոնին Մոսկվայում մտավախություն ունեն, որ «քաղաքական գործիչ դարձած մագնատը այնքան է տարված երկրի ներսում ճգնաժամով, որ ժամանակ չունի զբաղվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների բարելավմամբ»:

«Կրեմլը գնալով ավելի դժբախտ է զգում իրեն՝ գտնվելով ամերիկյան քաղաքական մրրիկի կենտրոնում, որը սպառնում է նախագահ Թրամփին և կարող է փոխել նրա կուրսը»,-գրում է Bloomberg գործակալությունը:

Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Թրամփի հաղթանակից հետո էյֆորիան գնալով ավելի անորոշ է դառնում ռուս քաղաքական գործիչների համար:

ԱՄՆ-ում շարունակվող սկանդալը «խոչընդոտում է Կրեմլին որոշ խնդիրներ լուծել՝ սկսած Սիրիայում հակամարտության կարգավորումից, վերջացրած ուկրաինական ճգնաժամով»:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները