24 Փետրվար 2017

Հայաստանում բյուջեից ծառայությունների ու ապրանքների գնման ծախսերը կտրուկ նվազել են

Date: 06.06.16, 17:43

Font size : - / +


2016 թվականի ապրիլի ընթացքում պետբյուջեից ծառայությունների և ապրանքների ձեռքբերման համար ծախսվել է մոտ 12.6 մլրդ դրամ:

2015 թվականի ապրիլին միևնույն նպատակով ծախսվել էր մոտ 26 մլրդ դրամ: Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման ծավալներն, այսպիսով, պակասել են ավելի քան 2 անգամ:

Ընդամենը 2016 թվականի առաջին 4 ամսվա ընթացքում ծառայությունների և ապրանքների ձեռքբերման համար ծախսվել է մոտ 42.7 մլրդ դրամ՝ 2015 թվականի 70.65 մլրդ դիմաց: Կրճատումը կազմել է 39.6%:

Աշխատավարձերի գծով պետբյուջեից իրականացված ծախսերն, ընդհակառակը, աճել են 4%-ով: 2015 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում այդ նպատակով ծախսվել է 37.9 մլրդ դրամ, 2016 թվականի հաշվետու ժամանակաշրջանում՝ 39.7 մլրդ դրամ:


դիտվել է : 266


Դուք կարող եք մեկնաբանել այստեղ:

Անուն:
ներկայացնել
Դուք կարող եք օգտագործել առավելագույն 512 խորհրդանիշներից


Հայերի ստերը

Արխիվ

Լուրեր


Վերջին լուրեր