Հուլիսի 29-ին ոստիկանության կողմից հատուկ միջոցների գործադրումը եղել է անհամաչափ. Զեկույցը

12:10   21 Ապրիլ 2017    317

Անցած տարվա հուլիսի 29-ին ոստիկանությունը գործադրված եղանակը եղել է անհամաչափ, անթույլատրելի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցը:«Ի սկզբանե Սարի թաղը նախատեսված չէր հավաք անցկացնելու համար:

Երկրորդ, Սարի թաղն արդեն իսկ ասոցացվում էր բռնության հետ, հիշենք, որ դրանից օրեր առաջ բախումներ էին տեղի ունեցել ոստիկանության եւ բնակիչների միջեւ,այդ բնակիչներից մի քանիսն առ այսօր կալանքի տակ են:

Երրորդ, Սարի թաղում կիսալուսավոր, նեղ փողոցները, միեւնույն ժամանակ ոստիկանությունն արդեն հայտարարել էր, որ ՊՊԾ գնդի տարածքից կրակում են Սարի թաղի ուղղությամբ:

Ինքս եղել եմ Սարի թաղում եւ տեսել, որ մարդիկ մեքենաները վարում էին լույսերն անջատած հենց այդ կրակոցների պատճառով: Խնդիրը զեկույցի մեջ դրել ենք հենց հետեւյալ կերպ՝ ինչու այս պայմաններում հավաքի կազմակերպիչներրը գնացին այս քայլի, որ երթով գնացին այնտեղ»,- ասաց Արման Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ հատուկ միջոցներ գործադրելու վերաբերյալ որեւէ զգուշացում չարեց, բացի դրանից այդ միջոցների կոպիտ գործադրմամբ մարդիկ սկսեցին պատսպարվել բնակիչների տանը, իսկ ոստիկաններն էլ մտան այդ տները, ինչի իրավունքը չունեին. «Հուլիսի 29-ին ոստիկանության կողմից հատուկ միջոցների գործադրումն անհամաչափ էր»:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խումբը 2016թ. հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը գրավել էր ոստիկանության ՊՊԾ գունդը: Շուրջ երկու շաբաթ տարածքին հարակից Խորենացի փողոցում տեղի էին ունենում բողոքի ցույցեր՝ ի պաշտպանություն խմբի անդամների: Ցույցերի ընթացքում մասնավորապես երկու օր՝ հուլիսի 20-ին եւ 29-ին տեղի էին ունեցել բախումներ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, ոստիկանները հատուկ միջոցներ կիրառելով ցրել էին ցուցարարներին: Հատուկ միջոցների հետեւանքով բազմաթիվ ցուցարարներ մարմնական վնասվածքներ ստացան, այդ թվում լրագրողներ:

Հուլիսյան դեպքերից հետո իրավապահները ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկեցին բազմաթիվ անձանց: Նրանց մի մասին մեղադրանք է առաջադրվել զանգավածային անկարգություններ հրահրելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները