Հռոմի պապը կոչ է արել պահպանել քրիստոնեական ավանդույթները Եվրոպայում

15:55   15 Փետրվար 2017    208

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել պահպանել միասնական հավատը, քրիստոնեական հոգևոր և մշակութային ավանդույթները Եվրոպայում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Փետրվարի 14-ին Հռոմեա-կաթոլիկ եկեղեցին նշում է Եվրոպայի սուրբ հովանավորների՝ Կյուրեղի և Մեթոդիոսի հիշատակման օրը: Այս կապակցությամբ Հռոմի պապը պատարագ է մատուցել Վատիկանում:

«Երեկ մենք հիշատակել ենք Եվրոպայի սուրբ հովանավորներ՝ միապետ Կյուրեղին և եպիսկոպոս Մեթոդիոսին: Այս երկու եղբայրները Աստվածաշունչը բերեցին սլավոնական ժողովուրդներին: Նրանք այսօր էլ Եվրոպային և մեզ բոլորիս հիշեցնում են միասնական հավատը, ավանդույթները և քրիստոնեական մշակույթը պահպանելու անհրաժեշտության մասին»,-ընդգծել է Ֆրանցիսկոսը:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները