Ղազախստանը 100 միլիոն դոլար կհատկացնի Ղրղըզստանին ԵՏՄ-ին ինտեգրվելու համար

11:36   17 Մայիս 2017    221

Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը հաստատել է օրենքի նախագիծը, ըստ որի Ղրղըզստանին հատկացվելու է 100 միլիոն ԱՄՆ դոլար Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրվելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարար Տիմուր Սուլեյմանովը

Սուլեյմանովը նշել է, որ օգնությունն ուղղված է միջոցառումների իրականացմանը, որոնք նախատեսված են ԵՏՄ-ին անդամակցելու «ճանապարհային քարտեզներով»: Նրա խոսքով՝ գումարը մասնավորապես հատկացվում է երկրի մաքսային ենթակառուցվածքը բարելավելու համար:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները