Ղարաբաղում վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երեւան. վիճակը ծայրահեղ ծանր է

16:45   21 Ապրիլ 2017    274

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ղարաբաղում ապրիլի 17-ին վիրավորված 19-ամյա Թաթուլ Հարությունյանը Խանքենդի հոսպիտալից տեղափոխվել է Հայաստանի ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Թաթուլ Հարությունյանի վիճակը դեռեւս գնահատվում է ծայրահեղ ծանր:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ժամը 18:20-ի սահմանում Ղարաբաղի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում վիրավորտլ է հայ ժամկետային զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները