Ղրղզստանում ահաբեկչական է ձերբակալվել

16:18   21 Ապրիլ 2017    146

Ղրղզստանի հատուկ ծառայությունները հայտնել են Օշի մարզից ահաբեկչական խմբավորման անդամի ձերբակալության մասին, որը հանձնարարություն էր ստացել ահաբեկչություն իրականացնել ԱՊՀ տարածքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այդ մասին հայտնում է երկրի ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Ինչպես հայտնել է մամուլի ծառայությունը, երկրի տարածք միջազգային ահաբեկչական խմբավորումների գրոհայինների ներխուժման ճանապարհները կանխելու ուղղությամբ ձեռնարկվող հակաահաբեկչական միջոցառումների շրջանակում ձերբակալվել է 1994 թվականին ծնված գրոհային:

Քննության տվյալներով՝ ձերբակալվածն անդամագրվել էր 2013 թվականին և ուղարկվել Սիրիա: «Պարզվել է նաև, որ ձերբակալվածն անձամբ մասնակցություն է ունեցել գրոհայինների կողմից գերիների զանգվածային մահապատիժներին»,- հայտնել են կոմիտեում:

Հատուկ ծառայությունների տվյալներով՝ գրոհայինը լրացուցիչ պատրաստություն էր անցել և «հանձնարարություն ստացել ահաբեկչություն իրականացնել ԱՊՀ տարածքում Հաղթանակի օրվա տոնակատարության ժամանակ»:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները