Ճապոնիայի կառավարությունը խորհուրդներ է հարապարակել` ԿԺԴՀ-ի կողմից հրթիռային հարվածի դեպքում

13:54   21 Ապրիլ 2017    168

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info- ն՝ վկայակոչելով «Կիոդո»-ին, Ճապոնիայի կառավարությունը ուրբաթ օրը երկրի բնակչության համար խորհուրդներ է հրապարակել, եթե ԿԺԴՀ-ի կողմից հրթիռային հարված տեղի ունենա:

Նրա տվայլներով` նրանց, ովքեր այդ ժամանակ փողոցում կգտնվեն, Ճապոնիայի կառավարությունը խորհուրդ է տալիս թաքնվել ամուր շինություններում կամ ստորգետնյա հարկերում, իսկ եթե թաքստոց չկա, ապա պառկել գետնին դեմքով ներքեւ: Իսկ հաստատություններում գտնվող մարդկանց խորհորդ է տրվում թաքնվել առանց պատուհանների շինություններում:

Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային հարվածի դեպքում ինքնապաշտպանական միջոցառումները հրապարակվել են Ճապոնիայի նախարարների կաբինետի քարտուղարության եւ հակահրդեհային անվտանգության ու արտակարգ դրության վարչության կողմից:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները