Մալայզիայի իշխանությունները ԴՆԹ-ի նմուշ են պահանջել

18:04   17 Փետրվար 2017    142

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info- ն՝ վկայակոչելով New Straits Times-ին, Մալայզիան չի փոխանցի Կիմ Չեն Նամի մարմինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ, արյունակից եղբորը՝ Կիմ Չեն Ընին, քանի դեռ նրա ընտանիքը ԴՆԹ-ի նմուշ չի ներկայացրել։

«Ընտանիքի անդամներից կամ հարազատներից ոչ ոք չի եկել մարմինը ճանաչելու։ Մեզ ԴՆԹ-ի նմուշ է անհրաժեշտ, որպեսզի այն համեմատենք սպանվածի ԴՆԹ պրոֆլի հետ», — ասել է Մալայզիայի Սելանգոր նահանգի ոստիկանապետ Աբդուլ Սամահ Մաթը։

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի արյունակից եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության մասին հայտնի է դարձել փետրվարի 14-ին։ Վերջինս սպանվել է Կուալա-Լամպուրի օդանավակայանում, որտեղից պատրաստվում էր Մակաո մեկնել՝ ընտանիքի հետ հանդիպելու։

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները