Մակրոնն ընտրություններից երկու օր առաջ պահպանում է առաջատարի դիրքը

11:56   21 Ապրիլ 2017    164

«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլից երկու օր առաջ փոքր­ինչ զիջում է դիրքերը նախագահի թեկնածուների ժողովրդականության վարկանիշում, հանրապետության էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը պահպանում է առաջատարի դիրքը, ինչի մասին վկայում են Elabe ընկերության հարցման տվյալները, որոնք հրապարակվել են ապրիլի 21-­ին:

Հարցման արդյունքների համաձայն, ընտրությունների առաջին փուլում Մակրոնին պատրաստ է աջակցել ընտրողների 24 տոկոսը, լե Պենին՝ 21,5 տոկոսը, ինչը 0,5 տոկոսով ցածր է, քան երեք օր առաջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնին աջակցելու մասին հայտարարել է հարցվածների 20 տոկոսը, «Ըմբոստ Ֆրանսիա» շարժման առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնին իրենց ձայնը պատրաստ է տալ ընտրողների 19,5 տոկոսը:

Հարցումը, որին մասնակցել է 1,5 հազար մարդ, անցկացվել է ապրիլի 19­-20­-ին. նախքան Փարիզի կենտրոնում տեղի ունեցած հրաձգությունը, որի հետեւանքով զոհվել է մեկ ոստիկան: Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ ապրիլի 23­-ին եւ մայիսի 7­-ին:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները