Մահացել է լեգենդար ջազ երգիչ Էլ Ջերոն

11:55   13 Փետրվար 2017    189

Նախօրեին 76 տարեկանում Լոս Անջելեսի հիվանդանոցների մեկում մահացել է ամերիկացի ջազային երաժիշտ և երգիչ, «Գրեմմիի» 7-ակի մրցանակակիր Էլ Ջերոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երաժիշտն անցած շաբաթ հոսպիտալացվելուց հետո հայտարարել էր թոշակի գնալու մասին: Ալ Ջերոն այն հազվագյուտ կատարողներից է, ով մրցանակների է արժանացել երեք տարբեր կատեգորիաներում՝ ջազ, փոփ և ռիթմ ընդ բլյուզ: Իր ստեղծագործական գործունեության ընթացքում նա թողարկել է ավելի քան 20 ալբոմ:

Ջերոնն օգտագործում էր տարբեր տեմբրային ձևավորումներ և ինտոնացիայի օգտագործման զանազան ձևեր (գոռոց, լաց, ծիծաղ և այլն), հումորային հնարքներ, ինչպես նաև սքեթ, ինչի շնորհիվ մեծ ներդրում է ունեցել «գործիքային երգեցողության» զարգացման գործում: Ըստ մամուլի արձագանքների՝ «հմայիչ Ջերոն կարողանում էր երգել հազարավոր ձայներով»: 2001 թվականի մարտին աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները