Մենք ասում ենք՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կան. Օսկանյան

21:50   17 Փետրվար 2017    215

«Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր երկրում քաղբանտարկյալներ չլինեն»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը, հավելեց. « «Համախմբում» կուսակցությունը, վստահ եմ նաև «Ժառանգությունը», ասում ենք՝ հայաստանում քաղբանտարկյալներ կան:

Պարոն Օհանյանն էլ չի հերքում, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, պարզապես մի քիչ չի խորանում, ես մեր կուսակցության անունից կարող եմ ասել, որ Հայաստանում միանշանակ, այո, քաղբանտարկյալներ կան: Այդ մասին ընտրարշավի ժամանակ կխոսենք»:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները