Մենք պատերազմ չենք ցանկանում. Լուկաշենկոն ՆԱՏՕ-ին համագործակցության կոչ է արել

16:21   21 Ապրիլ 2017    154

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել համագործակցել, այլ ոչ թե սպառազինություն տեղակայել դաշինքի արևելյան սահմաններին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք պատերազմ չենք ցանկանում… Ինչո՞ւ եք զենք տեղակայում մեր սահմաններին: Եկեք միասին առանց իրար խաբելու հանդիպակաց քայլեր անենք: Մենք խնդիրներ ունենք, որոնք պետք է միասին լուծենք…»,-հայտարարել է Լուկաշենկոն Մինսկում՝ խորհրդարանում ելույթի ժամանակ:

«ՆԱՏՕ-ն իր զորքերը տեղակայում է մեր և մեր դաշնակից Ռուսաստանի սահմանների մոտ… Իսկ մեզանից պահանջում է. ոչ մի զորավարժություն… մենք ձեր սահմանների մոտ չենք տեղակայում Չինաստանի, Թուրքիայի կամ նույն Ռուսաստանի զորքերը, որի հետ միասնական խմբավորում ունենք»,-հավելել է Բելառուսի նախագահը:

Նա միևնույն ժամանակ նշել է, որ Բելառուսի շահերից է բխում քայլ առ քայլ խորացնել երկխոսությունը ՆԱՏՕ-ի հետ:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները