Մերկելը Թրամփի հետ կհանդիպի Համբուրգում կայանալիք «G20»-ի գագաթնաժողովից առաջ

20:09   17 Փետրվար 2017    159

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info- ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը չի բացառել երկրի կանցլեր Անգելա Մերկելի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպումը, որը կկայանա Համբուրգում տեղի ունենալիք «G20»-ի գագաթնաժողովից առաջ:

«Ես համարում եմ, որ մենք բոլորս պետք է շահագրգռված լինենք ամերիկյան վարչախմբի հետ հաղորդակցության համար և հատկապես պատգամավորների և սենատորների հետ: Ես վստահ եմ, որ դա կանեն և ԳԴՀ կառավարության անդամները, և որ կանցլեր Մերկելը ամենաուշը Թրամփի հետ Համբուգում կայանալիք «G20»-ի գագաթնաժողովին կհանդիպի»,- ասել է նախարարը:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները