Մերկելը Թրամփի հետ հանդիպումից առաջ ուսումնասիրել է Playboy-ին տված նրա հարցազրույցը

17:27   20 Մարտ 2017    192

Hayatsk.info-ն հայտնում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից առաջ ուսումնասիրել է Playboy ամսագրին նրա տված հարցազրույցը:

1990 թվականին էրոտիկ ամսագրի համարներից մեկում Թրամփի հետ հարցազրույց է հրապարակվել, որում նա մի շարք քաղաքական թեզեր է առաջ քաշել եւ, պարբերականի զրուցակիցների խոսքով, «հիմա փորձում է դրանք իրականացնել նախագահի պաշտոնում»:

Ըստ Lenta-ի՝ հանդիպմանը նախապատրաստվելիս Մերկելի թիմը նաեւ վերլուծել է Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի եւ Կանադայի վարչապետերի հետ հանդիպման ժամանակ ամերիկյան նախագահի վարկագիծը:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները