23 Մարտ 2017

Մեր դաշինքը ՀՀԿ-ի հետ չի գործակցել, չի գործակցում և չի գործակցելու. Փաշինյան

Date: 20.03.17, 17:51

Font size : - / +


Hayatsk.info-ն հայտնում է, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Ելք» դաշինքի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի բնակիչների հետ:

Քաղաքացիների հետ հանդիպմանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ընտրությունը ժողովրդի ձեռքերում է, և ապրիլի 2-ին հենց ժողովուրդն է որոշում կայացնելու:

«Մեզ շաÕ ¿ են ասում` հույս ունենք ընտրությունների արդյունքում մի բան կլինի, բայց որոշումը ձերն է: Եթե դուք չմասնակցեք ընտրությանը կամ մասնակցեք ու քվեարկեք իշխող ուժի և նրա հետ կոալիցիա կազմած ուժերի օգտին, ոչինչ չի փոխվելու: Ես վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանում քաղաքական իրավիճակը փոխելու միակ տարբերակը մեր դաշինքի օգտին քվեարկելն է»,- նշել է Փաշինյանը:

Նա հավելեց, որ չկա ընտրություններին մասնակցող քաղաքական մեկ այլ ուժ, որի օգտին քվեարկելով հնարավոր կլինի Հայաստանում երկարաժամկետ առումով քաղաքական իրավիճակ փոխել: «Կարող եք փոխել 2 կամ 3 օրով, բայց երկարաժամկետ առումով փոփոխություններ տեսնելու համար քվեարկեք «Ելք» դաշինքի օգտին:

Մեր դաշինքը ռազմավարական տեսլական ունեցող դաշինք է ու այն քաղաքական ուժն է, որը Հանրապետական կուսակցության հետ չի գործակցել, չի գործակցում և չի գործակցելու: Մենք այսպիսի միակ ուժն ենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

hayatsk.info


դիտվել է : 181


Դուք կարող եք մեկնաբանել այստեղ:

Անուն:
ներկայացնել
Դուք կարող եք օգտագործել առավելագույն 512 խորհրդանիշներից


Հայերի ստերը

Արխիվ

Այլ հրապարակումներ

Սեյրան Օհանյանը՝ Սամվել Բաբայանի ձերբակալման մասին Սամվել Բաբայանը ձերբակալվել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հուղարկավորության արարողությունը - Ուղիղ միացում ԵԱՀԿ Մինսկի խումբը պատերազմը կանխելու միակ ճանապարհն է. Յան Քելլի Բժիշկները կասկածում են ոսկրի վարակ. ՀԱՏՈՒԿ Կարապետյանն սկսել է քաղաքացիներին կաշառել. ԿԸՀ-ն աչք է փակում ԱԱԾ հարցումներով ԱԺ կարող են անցնել ընդամենը երկու ուժ. Սարգիսյանը տագնապած է Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր-2» է ծրագրում «Ֆլեշի Բարսեղին» թալանել են հենց իր ընկերության աշխատակիցները ՊԵԿ նախագահի կինը 789 մլն դրամով անշարժ գույք է գնել, իսկ 175 հազար դոլարով՝ մեքենա ԼՂ գոտում առաջացած վակուումը կլցվի ռազմական գործողություններով. Թոմաս դե Վաալ Այս ընտրությունների դատավորը ժողովուրդն է. «Ելք» դաշինք. VIDEO «Հաց բերողի» մահվան համար բոլորս ենք մեղավոր. VIDEO Չկա մի ոլորտ, որտեղ իշխանությունը մի լավ բան արած լինի. Արմեն Մարտիրոսյան Ի հիշատակ «Հաց բերողի» լուռ քայլերթ. VIDEO Երթ ի հիշատակ «Հաց բերողի». Live 5 տարի խորհրդարանում պայքարել ենք անարդարության դեմ. Մարուքյան ՌԴ դեսպանատան աշխատակիցները հանդիպել են Լապշինի հետ ԱՄՆ-ում ձերբակալված «Ֆազ»-ի եղբայրը. Կռվի նոր մանրամասներ ԱՄՆ դեսպանատունը եւս մեկ «սեւ ցուցակ» կպատրաստի. ովքեր են «զոհերը» Պատգամավոր Կարապետյանին ծեծի ենթարկողը «Ֆազն» է եղել. Սահակյանը գողակա՞ն է Հոր դուքանը. Կարապետյանի գործարանը նոր շունչ է ստացել «Ժողովուրդ». Նախընտրական հերթական զինված միջադեպը. ովքեր են թիրախում այս անգամ, և ինչն է եղել պատճառը Ակտիվիստ. Նախարարի հայտարարությունը խեղկատակություն էր. VIDEO Մեր դաշինքը ՀՀԿ-ի հետ չի գործակցել, չի գործակցում և չի գործակցելու. Փաշինյան Հայաստանից ժամանած օդանավում ռադիոակտիվ նյութեր հայտնաբերելու մասին. ԲԱՑԱՌԻԿ Կիևյան կամրջից 42-ամյա տղամարդ է ցած նետվել Թե ինչ կլինի պատերազմից հետո՝ ինձ համար առաջնահերթություն չէ. Ասադի հարցազրույցն իսպանական La Vanguardia-ին Անկարան Եվրոպայում «միասնական հակաթուրքական ծրագրի» առկայություն է նկատել Ղարաբաղում սպանված զինծառայողի մայրը` Կարապետյանին

Լուրեր


Վերջին լուրեր