Մեքսիկայում երեք անհայտ անձինք կողոպտել են 29 ոստիկանի

17:15   19 Մայիս 2017    251

Hayatsk.info-ն հայտնում է, որ Երեք չարագործներ հարձակվել են Մեքսիկայի Գերերո նահանգի Ակապուլկո քաղաքից մայրաքաղաք Մեխիկո ոստիկաններ տեղափոխող ավտոբուսի վրա:

Ոստիկանները Մեխիկո են մեկնել վարձակալված ավտոբուսով` հանգստյան օրերն անցկացնելու համար: Ուստի ծառայողական զենքեր չեն ունեցել: Ավտոբուսի վարորդը ստիպված է եղել գիշերով կանգ առնել ճանապարհին: Հանցագործներն օգտվել են այդ հնարավորությունից:

Հանցագործները հափշտակել են ոստիկանների փողերը, բջջային հեռախոսներն ու անձնական իրերը: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները