28 Ապրիլ 2017

Մինսկում ընդդիմությունը «Զայրացած բելառուսների քայլերթ» է կազմակերպել

Date: 17.02.17, 20:25

Font size : - / +

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info- ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», Բելառուսական ընդդիմությունը Մինսկի կենտրոնում կազմակերպել է «Զայրացած բելառուսների քայլերթ» չթույլատրված ակցիան:


Մի քանի հարյուր մարդ է հավաքվել Մինսկի կենտրոնում՝ Օկտյաբրսկի հրապարակում։ Նրանց շարքերում են նաեւ ընդդիմադիր քաղաքական գործիչներ Նիկոլայ Ստատկեւիչը, Վլադիմիր Նեկլյաեւը, Պավել Սեվերինեցը։ Հրապարակ են եկել նաեւ մի խումբ անարխիստներ, որոնց ձեռքերին պաստառներ են՝ այսպես կոչված «ձրիակերների մասին» դեկրետի դեմ կարգախոսներով։

Մարդիկ բողոքում են «ձրիակերության հարկից», երթի մասնակիցները մտադիր են Անկախության պողոտայով շարժվել դեպի Հարկահավաքության նախարարության շենք ու փոխանցել իրենց պահանջները։

2015-ի ապրիլին Բելառուսի նախագահը ստորագրել էր «ձրիակերների մասին» դեկրետը, որի համաձայն ավելի քան կես տարի չաշխատող ու հարկեր չվճարող աշխատունակ մարդիկ պետք է տարեկան ավելի քան 200 դոլարի չափով գումար վճարեն պետությանը։ Չվճարողներին կարող են տուգանել կամ էլ վարչական հարկադիր աշխատանքների ներգրավել։ Տվյալ հարկի վճարման ժամկետը սպառվում է փետրվարի 20-ին։

Ըստ հարկահավաքության նախարարության տվյալների, առայժմ «ձրիակեր» բելառուսների միայն 10 տոկոսն է վճարել այդ հարկը։ ՄԻնչդեռ հարկը վճարելու ծանուցագիր է ստացել ավելի քան 470 հազար քաղաքացի։

hayatsk.info


դիտվել է : 131


Դուք կարող եք մեկնաբանել այստեղ:

Անուն:
ներկայացնել
Դուք կարող եք օգտագործել առավելագույն 512 խորհրդանիշներից


Հայերի ստերը

Արխիվ

Այլ հրապարակումներ Քաղաքականություն

Ռուսաստանի միջազգային պահուստները հասել են չորս հարյուր միլիարդ դոլարի Պայթյունի հետեւանքով Աֆղանստանում 15 մարդ է վիրավորվել Նավթի գները աճել են Բրիտանիան մշակում է Brexit-ից հետո սանկցիաների կիրառում թույլատրող օրենքներ ԵԽԽՎ բյուրոն անվստահություն է հայտնել Ագրամունտին Լեհաստանը վրդովված է Վարշավայի դեմ պատժամիջողների մասին Մակրոնի հայտարարությունից Կանադայում «հնագույն» լճեր են հայտնաբերել Իսրայելի և Գերմանիայի միջև դիվանագիտական սկանդալը թեժանում է Ճապոնիան հայտարարել է ԿԺԴՀ-ի զարինով հրթիռները «որսալու» ունակության մասին Գերմանիայում ԴԱԻՇ-ի ահաբեկիչ է ձերբակալվել Մահացել է Ստոկհոլմի ահաբեկչության հետեւանքով տուժածներից մեկը Մաքքեյնի դուստրն Օբամային «կեղտոտ կապիտալիստ» է անվանել Մելանյա Թրամփը՝ Արգենտինայի նախագահի և առաջին տիկնոջ հետ հանդիպմանը ԱՄՆ-­ը պատրաստ է ուղղակի բանակցություններ վարել ԿԺԴՀ-­ի հետ. Թիլերսոն 9-ամյա տղան ցատկել է պատշգամբից՝ փրկվելով հրդեհից- VIDEO Նախչըվանում հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացվում Չինաստանը 2019-ին կսկսի սեփական ուղեծրային կայանի կառուցումը Freedom House. ԱՄՆ պատմության մեջ ոչ մի նախագահ Թրամփի նման արհամարհական կեցվածք չի ունեցել մամուլի հանդեպ Ճապոնիայում հրաբուխն առնվազն 3000 մ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել Իրանա-պակիստանյան սահմանին զոհվել են իրանցի սահմանապահներ Վենետիկում ցանկանում են սահմանափակել զբոսաշրջիկների թիվը Սիրիայի բանակը չեզոքացրել է Համայում գործող ահաբեկիչների հիմնական մասին Թուրքիայում հաստատել են սահմանադրական փոփոխութունների փաթեթը Ես կարծում էի, թե ավելի հեշտ է լինելու. Թրամփ ԿԺԴՀ-ի բանակը «պատրաստ է անխնա հարված հասցնել Հրվ. Կորեային՝ սադրանքի դեպքում» Թրամփը ցանկանում է Հրվ. Կորեայից 1 մլրդ դոլար ստանալ Հինգ ձերբակալված, մեկ ծանր վիրավոր՝ Լոնդոնում հակաահաբեկչական գործողության արդյունքում Հայտնի է դարձել Իսլամիադիային մասնակցող ադրբեջանցի մարզիկների թիվը Թրամփը հրաժարվել է հեռախոսով զրուցել Թայվանի նախագահի հետ Թրամփը կարող է փակել դատարանը, որն արգելափակել է իր հրամանագրերը

Լուրեր


Վերջին լուրեր