30 Ապրիլ 2017

Միշել Օբաման և մի շարք աստղեր անդրադարձել են Օբամայի հուզիչ ելույթին- Լուսանկարներ. VİDEO

Date: 11.01.17, 13:53

Font size : - / +

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման Twitter սոցկայքի իր միկրոբլոգում նոր գրառում է արել ի պատասխան ամուսնու՝ նախագահ Բարաք Օբամայի՝ Չիկագոյում ունեցած հուզիչ ելույթին:


«Այնքան հպարտ եմ @POTUS-ով (Օբամայի օգտահաշվի անվանումը Twitter-ում) և այն ամենով, ինչին մենք հասել ենք միասին: Դա մի անհավանական ուղևորություն էր՝ հարուստ շատ կարևոր մարդկանցով: Սիրում եմ քեզ, Բարաք»,-գրել է Միշել Օբաման` կից հրապարակելով ընտանեկան արխիվից ջերմ լուսանկար:

Նախագահի պաշտոնում Օբամայի վերջին ելույթն ունկնդրել են նաև մի շարք հայտնի մարդիկ, որոնք իրենց աջակցությունն են հայտնել նրան։

Էլեն ԴեՋեներես

Բարաք Օբամա, սիրում եմ քեզ այնքան ուժգին, որ ուղակի ուժ չունեմ իմ զգացումները նկարագրելու համար։

Քերի Վաշինգտոն

Այո, մենք կարող ենք #obamafarewell

Զենդայա

Շնորհակալություն, շնորհակալություն, շնորհակալություն ձեզ միլիոն անգամ․․․Շնորհակալություն

Դիանա Կրյուգեր

Դու եղել ես… Կաս․․․ Շնորհակալություն

Մարիա Շրայվեր

Բարաք Օբամայի ելույթից մի բան հասկացա․ մենք պետք է պայքարենք մեր վախի դեմ։ Մենք բոլորս որոշակի դերակատարում ունենք։ Մենք պետք է ընդունենք քաղաքացու դերը։ Քաղաքականությունը կարող է ավելի լավ լինել։

Հիշեցնենք, որ Օբաման Չիկագոյում հանդես է եկել երկրի ղեկավարի պաշտոնում հրաժեշտի խոսքով, որի շրջանակում անդրադարձել է նաև իր ընտանիքին:

«Անցած 25 տարվա ընթացքում դու եղել ես ոչ միայն իմ կինն ու երեխաների մայրը, այլև՝ լավագույն ընկերս: Դու ստանձնեցիր մի պարտականություն, որի մասին չէիր երազում, բայց յուրացրիր այդ դերը մեծ վեհությամբ ու քաջությամբ: Դու ստիպեցիր ինձ և ամբողջ երկրին հպարտանալ»,-ասել է Օբաման՝ հուզված նայելով կնոջը:

















hayatsk.info


դիտվել է : 156


Դուք կարող եք մեկնաբանել այստեղ:

Անուն:
ներկայացնել
Դուք կարող եք օգտագործել առավելագույն 512 խորհրդանիշներից


Հայերի ստերը

Արխիվ

Այլ հրապարակումներ Աշխարհում

Ռուսաստանը կոչ է արել ԱՄՆ-ին քիմիական զենքի գործածման ապացույցներ ներկայացնել ՌԴ և Հորդանանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են զինադադարը Սիրիայում Թուրքիան ՆԱՏՕ-ի համար կարևոր է. Սթոլթենբերգ Լը պենը և Դյուպոն Էնյանը նախընտրական կոալիցիա են կազմել Միշել Օբաման բացատրել է Թրամփի երդմնակալության ժամանակ դժգոհ հայացքի պատճառը ՌԴ ԱԳՆ. ԱՄՆ ՀՀՊ-ի տեղակայումը կարող է Վաշինգտոնին վտանգավոր քայլերի հանգեցնել ԴԱԻՇ ահաբեկչական սպանել են թալիբների ղեկավարներից մեկին Հեռավոր Արեւելքում ՀՕՊ-ը բարձր պատրաստվածության վիճակում է Բյուրականի աստղադիտարանում մեկնարկել է NASA-ի Տիեզերական հավելվածների վեցերորդ մրցույթը Թուրքմենստանի նախագահը հաղթող է ճանաչվել տոնական ձիարշավում Թրամփն ու իր հարազատներն իրենց արքայական ընտանիքի անդամների նման են պահում Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է տրվել Ինտերպոլը հրաժարվել է Յացենյուկի նկատմամբ հետախուզում հայտարարել, հայտարարել են Ուկրաինայի ՆԳՆ-ում Տուսկն ու Յունկերը կփորձեն Էրդողանին հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Սան Պաուլոյում մեքենան մխրճվել է ցուցարարների բազմության մեջ. VIDEO 95-ամյա ավստրալուհին դարձել է ոճի խորհրդանիշ Պորոշենկոն պարծեցել է նոր հրթիռով Թրամփը կառավարման առաջին 100 օրում ավելի շատ է մեկնել հանգստի, քան Օբաման ու Բուշը միասին Ֆիլիպինների նախագահ. Կիմ Չեն Ընը ցանկանում է ոչնչացնել աշխարհը Հորդանանը պնդում է, որ Իսրայելն ազատի գրավյալ տարածքները Մերկելը հույս ունի, որ ԵՄ-ին կհաջողվի Brexit-ի հարցով բանակցությունների ռազմավարություն ընդունել Մոգերինի. Brexit-ը չի ազդի ԵՄ-ի արտաքին քաղաքականության եւ անվտանգության վրա Սոցցանցերում ապշել են կողոպուտի ժամանակ ԱՄՆ սրճարանի գանձապահի հանգստությունից. VIDEO Ահաբեկչություն Բաղդադում, կան զոհեր Թուրքիայում արգելափակվել է հասանելիությունը Wikipedia-ին ՌԴ ՀՕՊ-ը բերվել է մարտական բարձր պատրաստության վիճակի Ամերիկացի հաղորդավարը «հսկա» սարդից վախեցել է ուղիղ եթերում Մեքսիկայում հավանության են արժանացել բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործումը Ղրղզստանում սողանքը բնակելի տներ է ծածկել- VIDEO Մերկելը խոսել է իր և Թրամփի հարաբերությունների մասին

Լուրեր


Վերջին լուրեր