Մի խցում է, որտեղ կան խավարասերներ- ԲՈՂՈՔ

13:22   11 Հունվար 2017    275

Hayatsk.info-ն հայտնում է, որ «Սասնա ծռերի» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի շահերի պաշտպան Հայարփի Սարգսյանը դիմել է Հայաստանի գլխավոր դատախազություն՝ իր պաշտպանյալին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հիվանդանոց տեղափոխելու պահանջով:

Հայարփի Սարգսյանը նշել է, որ նաեւ դատախազությունից պարզաբանում է պահանջում՝ ինչ հիմքով է իր պաշտպանյալն առողջական այդ վիճակում «Դատապարտյալների» հիվանդանոցից տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի խուց, որտեղ բացի իրենից կա 10 այլ բանտարկյալ. «Նրան տեղափոխելու ոչ բժշկական, ոչ իրավական հիմքեր չկա»:

Պաշտպանի խոսքով՝ Հովհաննես Հարությունյանը դժվարությամբ է կարողանում տեղաշարժվել անգամ հենակներով եւ տեսակցությունների ժամանակ նա ստիպված է լինում մեծ դժվարությամբ «հաղթահարել» ՔԿՀ-ի աստիճանները:

«Ոտքի ցավեր ունի եւ լիարժեք չի կարողանում ոտքը օգտագործել: Ինքը հենակներով տեղաշարժվում է, բայց այդ վիրավորումով խցում գտնվելն արդարացի չէ: Բայց Հովհաննեսի խնդիրը խցի պայմանների հետ կապված չէ, նա տեսակցությունների ժամանակ խոսում է միայն ոտքից:

Արդեն 6-րդ ամիսն է, բայց որեւէ բժշկական միջամտություն չի կատարվել, որպեսզի նա կազդուրվի: Ոտքի այդպիսի խնդրի առկայության դեպքում նա գտնվում է մի խցում, որտեղ կան խավարասերներ եւ այլ միջատներ»,-ասաց նա:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները