Մոլդովայի նախագահը հրաժարվել է Եվրամիության 100 միլիոնից

11:19   19 Մայիս 2017    225

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը դիմել է Եվրամիությանը՝ կոչ անելով սառեցնել երկրին հատկացվելիք 100 միլիոն եվրո օգնությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս մասին նա ասել է «Ազատություն ռադիոկայանին» տված հարցազրույցում: Դոդոնը նշել է, որ ողջունում է ֆինանսական օգնության տրամադրման վերաբերյալ քվեարկությունը մեկ ամսով հետաձգելու մասին Եվրամիության կայացրած որոշումը:

Մոլդովայի նախագահը նշել է, որ իրենք շատ շնորհակալ են տրամադրվող աջակցության համար, սակայն հաճախ դա աշխարհքաղաքական աջակցություն է՝ ուղղված ոչ թե քաղաքացիների կենսամակարդակի բարելավմանը, այլ կոռուպցիոներներին ու օլիգարխներին իշխանությունում պահելուն:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները