ՆԱՏՕ-ն պատրաստ է խոսել ՌԴ-ի հետ «կանխատեսելի դիրքերից». Սթոլթենբերգ

22:06   17 Փետրվար 2017    283

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Մյունխենում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ երկխոսության հարցում «ամուր կանգնած է երկխոսության անհրաժեշտության դիրքերում», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Գիտեմ, ուժի դիրքերից»,- դրան ի պատասխան` հայտարարել է Լավրովը: «Կանխատեսելի դիրքերից»,- հակադարձել է Սթոլթենբերգը: «Ուրախ եմ, որ ՆԱՏՕ-ն դեռևս խոսում է մեզ հետ: Հուսով եմ, որ քննարկելու ենք նաև գործնական նշանակության մի շարք հարցեր»,- շեշտել է Լավրովը:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները