Նախագահ. Ադրբեջանը տիրապետում է ժամանակակից գերճշգրիտ զենքերի

11:03   11 Հունվար 2017    209

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ադրբեջանը տիրապետում է ժամանակակից գերճշգրիտ զենքերի, որոնք դեռ չեն ցուցադրվել, երեքշաբթի՝ 2016 թ. սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին նվիրված Նախարարների կաբինետի ընդլայնված նիստում հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը:

«Ադրբեջանը կշարունակի ավելացնել իր ռազմական ներուժը, այդ թվում նաև գերժամանակակից զենքի երկիր մատակարարումը: Այսօր ադրբեջանական բանակը աշխարհի ուժեղագույն բանակների թվում է, ինչպես անվտանգության, այնպես էլ տեխնիկական հագեցվածության առումով:

Մենք տիրապետում ենք բարձր ճշգրտություն և ավերիչ ուժ ունեցող ժամանակակից զենքերի: Դրանց մի մասը ցուցադրվել է, մյուս մասը չի ցուցադրվել: Դրանք կցուցադրվեն հարկ եղած ժամանակ և հարկ եղած տեղում»,-ընդգծելէ Ի. Ալիևը:

Նրա խոսքով, ռազմական ներուժի ավելացման համար Ադրբեջանի պետբյուջեից բավականին միջոցներ են տրամադրվել: «Երկրի բյուջեում ռազմական ծախսերը գտնվում են առաջին տեղում, այդպես էլ պետք է լինի, չէ որ մենք ապրում ենք պատերազմի պայմաններում:

Եվ չնայած որևէ ճգնաժամի ու նավթի գնի նվազելուն, մենք մեր մեր բանակն ապավովում ենք գերժամանակակից սպառազինությամբ ու տեխնիկայով»,- ասել է պետության ղեկավարը:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները