Նիգերիայում ՄՅՈւ-ի խաղի դիտման ժամանակ ավելի քան 30 մարդ է մահացել

16:27   21 Ապրիլ 2017    164

Նիգերիայում ողբերգություն է տեղի ունեցել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» պատասխան խաղի ժամանակ (2:1), տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Քալաբար քաղաքի համատեղ դիտման կենտրոններից մեկում ավելի քան 30 մարդ է զոհվել էլեկտրական հոսանքի հարվածից:

Միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ էլեկտրական լարերից մեկը, որը շատ մոտ է գտնվել հանդիսատեսների կենտրոնին, խաղի ժամանակ ընկել է հաստատության վրա:

«Մանչեսթեր Յունայթեդը» «Թվիթերի» պաշտոնական էջում ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և ընկերներին:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները