29 Ապրիլ 2017

Ոստիկանները բերման է ենթարկվել 500-ից ավելի անձ. Թաթոյանը

Date: 21.04.17, 12:04

Font size : - / +


Հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության բաժիններ են բերման ենթարկվել 500-ից ավելի քաղաքացի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցը:

«Այս ժամանակահտվածում ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման թեժ գիծ ստացվել է 200-ից ավելի հաղորդում ազատությունից զրկելու 335 դեպքի վերաբերյալ: Բողոքներից 179-ը վերաբերում է փաստաբանի մուտքը ոստիկանության բաժին խոչընդոտելու վերաբերյալ»,- ասաց օմբուդսմենը:

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի՝ ոստիկանությունն այդ օրերին թույլ է տրվել ապօրինի բերման ենթարկելու դեպքեր, հենց սրա վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմն արձանագրել է խախտումներ. «Հուլիսի 17-ին տեղի ունեցած իրադարձությունից անմիջապես հետո քաղաքացիները նախաձեռնեցին հավաքներ: Ոստիկանությունը հենց առաջին օրվանից սկսեց խախտումներ թույլ տալ՝ քաղաքացիներին առանց որեւէ պարզաբանման եւ բացատրության բերման ենթարկելով»:

Արման Թաթոյանը կարծում է, որ ոչինչ չէր վկայում, որ այդ հավաքները կրելու են ոչ խաղաղ եղանակ, ավելին, ոստիկանները շատ հաճախ մարդկանց բերման էին ենթարկում, որ կանխեն խաղաղ հավաքները:

«Հուլիսի 18-ի հավաքը նույնպես խաղաղ նպատակ էր հետապնդում, քաղաքապետարանն էլ չէր արգելել այդ հավաքը»,- հավելեց Արման Թաթոյանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խումբը 2016թ. հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը գրավել էր ոստիկանության ՊՊԾ գունդը: Շուրջ երկու շաբաթ տարածքին հարակից Խորենացի փողոցում տեղի էին ունենում բողոքի ցույցեր՝ ի պաշտպանություն խմբի անդամների: Ցույցերի ընթացքում մասնավորապես երկու օր՝ հուլիսի 20-ին եւ 29-ին տեղի էին ունեցել բախումներ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, բազմաթիվ անձինք բերման ենթարկվեցին ոստիկանության բաժանմունքներ: Նրանց մի մասին մեղադրանք է առաջադրվել զանգավածային անկարգություններ հրահրելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով:

hayatsk.info


դիտվել է : 276


Դուք կարող եք մեկնաբանել այստեղ:

Անուն:
ներկայացնել
Դուք կարող եք օգտագործել առավելագույն 512 խորհրդանիշներից


Հայերի ստերը

Արխիվ

Այլ հրապարակումներ

Մալթայի վարչապետ. Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկեր SOCAR-ին «Իգլայի» գործով կալանավորված Գաբրիելյանը կմնա անազատության մեջ Թոմաս դե Վաալ․ ԵԱՀԿ-ը միակ միջազգային դիտորդն է ԼՂ հակամարտության գոտում ԵԽԽՎ-ն դիմադրում է Սորոսի և Հայաստանի ճնշումների առաջ. Ագրամունտ Էրիկ Խաչատուրով. «Ադրբեջանցի հարևաններս ինձ տեսնելով շատ ուրախացան» - ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ Իլհամ Ալիեւն ընդունել է նախկին վարչապետին Ադրբեջանի Մամուլի խորհուրդը քննադատել է Մարիա Զախարովայի դիրքորոշումը Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ շփման գծում իրավիճակի սրման մասին Էլմար Մամեդյարովը՝ Նալբանդյանի հետ հանդիպման մասին ՀՔԾ-ի եւ ԴԱՀԿ-ի միջեւ բացահայտ պայքար է սկսվել. արդեն հրապարակավ են գործում «Ժողովուրդ». ՀՅԴ-ին նախարարի պորտֆելի փոխարեն ուրիշ բան են տալու Կոստանյանը՝ նախարա՞ր. Իսկ ի՞նչ է անելու Արփինե Հովհաննիսյանը Շվեյցարիայում դեսպա՞ն, թե՞ առողջապահության նախարար «Բան չունեմ ասելու». Օսկանյանը՝ ՕՐՕ–ի ճակատագրի մասին Նախարար. ԲԹԿ երկաթուղին շահագործման կհանձնվի հունիսի վերջին Գործընկերը շնորհավորել է Իլհամ Ալիեւին Էրիկ Խաչատուրովը Բաքվում է ԱԳՆ-ը ԼՂ-ում ելույթ ունեցած երաժիշտներին «սեւ ցուցակն» է ընդգրկելու Ինդոնեզիայի սեփականատերերը կժամանեն Բաքու Նախարարների հանդիպման վերաբերյալ կզեկուցվի Իլհամ Ալիեւին Ինչ են քննարկել Մամեդյարովը, Լավրովը և Նալբանդյանը. Պաշտոնական. Լուսանկարներ Մոկվայում ավարտվել է ԱԳՆ-ի ղեկավարների հանդիպումը- Նորացվել է ԱԳՆ-ն մեկնաբանել է Զախարովայի հայտարարությունը Հայաստանը կիրառել է «OSA» զենիթահրթիռային համալիր. Լուսանկարներ Ղարաբաղում հայ զինծառայող է սպանվել Իլհամ Ալիևը ծանոթացել է SOCAR-ի գործարանի շինարարության ընթացքին ՀՀԿ-ն վերահսկում է երկրի իշխանության բոլոր երեք ճյուղերը. Վահե Գրիգորյան Հնարավոր է իրանական գազը մատակարարել Վրաստան Ադրբեջանով. Վալիշվիլի «Ժողովուրդ». 250 միլիոնի յուրացումը Էլմար Մամեդյարովը ժամանել է Մոսկվա

Լուրեր


Վերջին լուրեր