Ուկրաինայում Լեհաստանի գլխավոր հյուպատոսությունը գնդակոծման է ենթարկվել

17:11   29 Մարտ 2017    206

Ուկրաինական Լուցկում Լեհաստանի գլխավոր հյուպատոսությունը գնդակոծման է ենթարկվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լեհաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել փաստի առթիվ:

Միջադեպից հետո Կիևում, Խարկովում, Օդեսայում, Վինիցում Լեհաստանի հյուպատոսությունները դադարեցրել են իրենց աշխատանքները:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր հերթին դատապարտել է Լուցկում Լեհաստանի գլխավոր հյուպատոսության գնդակոծումը:

«Հավանական սադրանքները կանխելու համար ստանձնել եմ ուժեղացնել արտասահմանյան դիվանագիտական և հյուպատոսական հաստատությունների պաշտպանությունը»,-գրել է նախագահը Facebook-ում:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները