Ուկրաինան Ադրբեջանի հուսալի գործընկերն է. Ալիև

16:18   17 Փետրվար 2017    331

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հետ հանդիպմանը Ուկրաինան անվանել է իր երկրի հուսալի գործընկեր:
Ալիևը հինգշաբթի աշխտանքային այցով գտնվում է Գերմանիայում, որտեղ մասնակցում է Մյունխենի անվտանգության 53-րդ համաժողովին: Հաղորդագրության հմաձայն՝ Կլիչկոն նշել է, որ երկու երկրների միջև առկա են բարեկամական հարաբերություններ:

«Ասելով, որ ադրբեջանական սփյուռքը ներդրում ունի Ուկրաինայի զարգացման գործում, Ադրբեջանի ղեկավարը մատնանշել է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդումը և այն, որ Ուկրաինան Ադրբեջանի հուսալի գործնկերն է»,-ասվում է հաղորդագրությունում:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները