Ուկրաինան պատրստ չէ անդամակցել ՆԱՏՕ-ին. փոխվարչապետ

20:51   19 Մայիս 2017    187

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ուկրաինայի եվրոատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Իվանա Կլիմպուշ-Ցինզաձեն հայտարարել է, որ Ուկրաինան ներկայում պատրաստ չէ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայց ներկայացնել: Դաշինքում ևս առայժմ չեն նպաստի այդ քայլին:

«Մենք անդամակցության ռազմավարական նպատակ ունենք, հավանական է, որ այդ մասին ևս կարող ենք խոսել»,-ասել է փոխվարչապետը Ուկրաինայում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ:

«Ակնհայտ է, որ Ուկրաինան դեռ պատրաստ չէ նման հայց ներկայացնել, մեր դաշնակիցները ևս պատրաստ չեն աջակցել Ուկրաինայի այդ քայլին: Այդ պատճառով այժմ մեզ համար կարևոր է հասնել ՆԱՏՕ-ի չափորոշիչներին»,-հավելել է նա:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները