Չեչնիայում ահաբեկիչներ են վնասազերծվել

14:24   11 Հունվար 2017    342

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info- ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»- ին, ՌԴ Չեչնիայի Ցոցի Յուրտ գյուղում ահաբեկիչներ են վնասազերծվել՝ իրականացված հակա-ահաբեկչական հատուկ գործողությունների արդյունքում:

Նշվում է, որ ձերբակալվածներ կան, որոնք հիմնականում եղել են երիտասարդներ, ովքեր նախապատրաստել են ծանր ահաբեկչական բռնարարքներ իրականացնել հանրապետության տարածքում:

Այս առնչությամբ պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը:

Ձերբակալվածների մեջ են նաեւ 2006-ին վնասազերծված ահաբեկիչ Իսա Մուսկիեւի ազգականները: Նշվում է, որ Իսա եւ Ալի Մուսկիեւները ժամանակին սպանել են մոտ հարյուր մարդու նույն Ցոցի Յուրտ գյուղում:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները