Չինական քաղաքում գնացքն անցնում է անմիջապես բնակելի շենքի միջով

12:06   20 Մարտ 2017    355

Չինաստանի Չունցին քաղաքում գնացքի երկաթգիծը կառուցվել է այնպես, որ այն անցնում է 19 հարկանի բնակելի շենքի միջով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չունցինն ունի 49 մլն բնակչություն, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր ք/կմ տարածքի վրա ապրում է 29.000 մարդ: Նման գերբնակեցվածությունը ստիպում է ճարտարապետներին ու ինժեներներին ազատ տարածությունը խնայելու համար դիմել հնարամիտ լուծումների:

Երկաթգիծն անցնում է 6-8-րդ հարկերի միջով: Ինչ վերաբերում է գնացքի ընթացքից առաջացող աղմուկին, ապա այն զգալի խլեցվում է հատուկ սարքավորումների միջոցով:

Դրա շնորհիվ գնացքից եկող աղմուկը նման է լվացքի մեքենայի աղմուկին: Հետաքրքրական է, որ այս կերպ վարվելով՝ հարկ չի եղել քանդել բնակելի շենքը, որպեսզի այդտեղ երկաթգիծ կառուցվի:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները