ՊՍԺ-ին խփած 6-րդ գոլից հետո Բարսելոնում երկրաշարժ է գրանցվել

10:45   11 Մարտ 2017    520

Կատալոնական «Բարսելոնայի» երկրպագուներն առաջացրել են միկրոերկրաշարժ, երբ կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն խփել է թիմի 6-րդ գոլը ֆրանսիական ՊՍԺ-ի դարպասը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Կամպ Նոու» ստադիոնի մոտակայքում է գտնվում Ժաումե Ալմերիի անվան Երկրի գիտությունների ինստիտուտը, որի աշխատակիցները գրանցել են ցնցումներ:

Ռիխտերի սանդղակով մեկ բալանոց երկրաշարժը հազվադեպ են զգում մարդիկ, սակայն այն գրանցվում է համապատասխան սարքերի վրա:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները