Պակիստանում ավելի քան 100 զինյալ է ոչնչացվել

20:31   17 Փետրվար 2017    174

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info- ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», Սեխվան Շարիֆում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո պակիստանյան ուժայինները ավելի քան 100 զինյալների են ոչնչացրել երկրի տարբեր մասերում:

Հետախուզական ծառայությունները մոտ են հարձակման ետեւում կանգնած ահաբեկչական ցանցի հայտնաբերմանը։ Բանակից նշել են, որ երկրում ահաբեկչությունների շարքը կազմակերպվել է արտասահմանում գործող ցանցի հրահանգով կամ աջակցությամբ։ Հայտնել են նաեւ, որ պակիստանա-աֆղանյան սահմանին ահաբեկիչների դիրքերի վրա հաջող հարվածներ են հասցվել։ Հայտնի է, որ ուժայինների ու ահաբեկիչների միջեւ սահմանին բախումներ են եղել։

Նախօրեին Պակիստանի Սեխվան-Շարիֆ քաղաքում փիլիսոփա ու բանաստեղծ Լալա Շահբազ Կալանդարի դամբարանի մոտ պայթյուն էր որոտացել։ Պատասխանատվություն էր ստանձնել ԻՊ խմբավորումը։ Վերջին տեղեկություններով՝ զոհվել է 88, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ։

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները