ՌԴ ՊՆ-ն ունիկալ տեսանյութ է հրապարակել՝ 360 աստիճանի ձևաչափով. VİDEO

14:36   19 Մայիս 2017    200

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info- ն՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստի-ին, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը պաշտոնական կայքում տեսանյութ է հրապարակել, որտեղ տեսնում ենք Կարմիր հրապարակում մայիսի 7-ի փորձը՝ նվիրված Հաղթանակի օրվան:

Տեսանյութը 360 աստիճանի ձևաչափով է: «Ռազմական գերատեսչության պաշտոնական կայքում առաջին անգամ հրապարակվել է Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթի տեսանյութը՝ «360 աստիճան»-ի տեխնոլոգիայի օգտագործմամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է, շնորհիվ «գնդաձև» նկարահանման, տեսանյութը դիտելու ընթացքում կարելի է ինքնուրույն փոխել տեսախցիկի ուղղությունը՝ ներկայության պատրանք ստեղծելով:

«Այս տեխնոլոգիայի օգտագործման շնորհիվ դիտողն ինքը «տեղափոխվում է» նկարահանման վայր և ընտրում, թե ինչի վրա ինքնուրույն «հայացք գցել»»,- նշել է պաշտպանության նախարարությունը:



hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները