ՌԴ Սարատովում գազի պայթյունից խոշոր հրդեհ է բռնկվել բարձրահարկ շենքի բնակարանում. կա 11 վիրավոր.

21:15   11 Հունվար 2017    159

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info- ն՝ վկայակոչելով ARBC-ն, ՌԴ Սարատով քաղաքի բարձրահարկ շենքերից մեկում գազի պայթյուն է որոտացել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի պատճառը գազի արտահոսքն է եղել: Հրդեհից լուրջ վնաս են կրել շինության պատերը:

Ամբողջությամբ այրվել է բնակարանը: Պայթյունի հետևանքով 11 հոգի հոսպիտալացվել է, ընդ որում՝ 3 երեխա: Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները