Ռոբերտ Հարվարդը հրաժարվել է Թրամփի առաջարկից

10:38   17 Փետրվար 2017    184

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info- ն՝ վկայակոչելով BBC-ին,
60-ամյա պաշտոնաթող փոխադմիրալ Ռոբերտ Հարվարդը մերժել է ազգային անվտանգության հարցերով խորհրդարանի պաշտոնը զբաղեցնելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկից:

Նա մերժումը պատճառաբանել է ընտանեկան հանգամանքներով: Սպիտակ տան ներկայացուցիչը Հարվարդի մերժումը բացատրել է ընտանեկան եւ ֆինանսական հանգամանքներով, սակայն ամերիկյան լրատվամիջոները հաղորդում են, որ խնդիրը եղել է այն, որ պաշտոնաթող ադմիրալը ցանկացել է իր հետ «իր մարդկանց» տանել, ինչին նախագահի աշխատակազմը չի համաձայնել:

Ինքը՝ Ռոբերտ Հարվարդը հայտարարել է, որ Սպիտակ տան ներկայացուցիչներն իր հանդեպ խիստ բարյացկամ են տրամադրված՝ «ե՛ւ պրոֆեսիոնալ, ե՛ւ անձնական առումով»: Ներկայում նա աշխատում է Lockheed Martin պաշտպանական ընկերության Աբու Դաբիի ներկայացուցչությունում:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները