Ռուսաստանը վեց հրադադարի խախտման դեպք է ֆիքսել, Թուրքիան՝ մեկ

16:42   19 Մայիս 2017    248

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ռուսական եւ թուրքական կողմերի ներկայացուցիչները ներկայացրել են հերթական մոնիթորինգի արդյունքները վերջին քսանչորս ժամի ընթացքում Սիրիական իրադրության առնչությամբ։

Ըստ այդ մոնիթորինգի արդյունքների, ռուսական կողմը ֆիքսել է վեց խախտում, թուրքական կողմը՝ մեկ։ Երկու կողմերի ներկայացուցիչներն էլ դե-էսկալացիոն շրջաններում իրադրությունը գնահատել են կայուն։ Խախտումներն արձանագրվել են Դամասկոսում՝ երեք խախտում եւ Համան՝ երեք խախտում։ Թուրքական կողմից հրադադարը խախտվել է մեկ անգամ։ 

Նշենք, որ հրադադարի պահպանման ռեժիմին միացել են նաեւ Թել էլ Մահսար, Թել Աբու Հայա, Թել Հալավե, Հայավես էլ Քիբլի եւ այլ գյուղեր։

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները