Նիստը կայացել է երկուշաբթի: Ակադեմիայի անդամները նոր նախագահ ընտրելու համար կանգնել են նոր կանոնակարգ մշակելու անհրաժեշտության առջեւ: Համապատասխան աշխատանքները նախատեսվում է ավարտել կես տարվա ընթացքում:
Ակադեմիայի ղեկավարի պաշտոնին հավակնում էին գործող նախագահ Վլադիմիր Ֆորտովը, Լազերային խնդիրների եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Վլադիսլավ Պանչենկոն, ինչպես նաեւ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ալեքսանդր Մակարովը:
ՌԳԱ ղեկավարի նոր ընտրությունները կարող են տեղի ունենալ 2017 թվականի աշնանը: Մինչ այդ՝ նրա պարտականությունները կկատարի փոխնախագահներից մեկը:
hayatsk.info
Հեշթեգներ: