Ռուս պատգամավոր. «Ռուսաստանը չի ուզում տեսնել ԼՂ հակամարտության նոր էսկալացիա»

16:41   11 Հունվար 2017    353

«Ռուսաստանը չի ուզում տեսնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության նոր էսկալացիա»:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info- ն, այս մասին ասել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, «Եդինայա Ռոսիայի» անդամ Սերգեյ Ժելեզնյակը: Նրա խոսքով, Ռուսաստանը մեծ աշխատանք է կատարել խնդրի քաղաքական ճանապարհով կարգավորման համար:

«Նախորդ տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցած բախումների ժամանակ կրակի դադարեցմանը հաջողվեց հասնել հենց Ռուսաստանի ջանքերի շնորհիվ:

Վստահ եմ, որ Ադրբեջանում և Հայաստանում առողջ դատող բոլոր քաղաքագետները հասկանում են, որ նման հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով:

Ռուսաստանը դարձավ մի հարթակ, որում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությունը համաձայնության եկան հրադադարի ռեժիմի վերականգնման հարցի շուրջ: Վստահ եմ, որ եթե չլիներ Ռուսաստանի դերը, ապա բախումների ժամանակ ավելի մեծ թվով մարդիկ կզոհվեին»:

Մեկնաբանելով Ռուս-հայկական միասնական զորախմբի ստեղծման հետ կապված ադրբեջանական կողմի անհանգստությունը, Ժելեզնյակն ասել է.

«Այդ զորախումբը պաշտպանական բնույթ է կրում: Դրա ստեղծման հիմնական նպատակը Ռուսաստանի ազգային անվտանգության ապահովումն է երկրի սահմաններից դուրս: Վստահ եմ, որ եթե Ռուսաստանի և Հայաստանի վրա հարձակում չլինի, ապա այդ զորափմբի կարիքը չի լինի: Այսպիսով, Ռուս-հայկական միասնական զորախմբի ստեղծման համար չարժե անհանգստանալ»:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները