Սեռափոխությունը Հայաստանում կթույլատրվի՞. ԼԳԲՏԻ համայնքը

12:54   17 Մայիս 2017    2829

Հայաստանում ԼԳԲՏԻ համայնքն ամեն ինչ անելու է, որ սեռափոխությունն օրենքով թույլատրվի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված քննարկման ժամանակ ասաց «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը:

«Այժմ մենք աշխատում ենք բժիշկների, իրավաբանների հետ, որ Հայաստանում սեռափոխության օրենք ընդունվի կամ գործող օրենքներում այնպիսի փոփոխություններ արվեն, որ թույլատրվի սեռափոխություն անել»,- ասաց Սերգեյ Գաբրիելյանը:

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանի խոսքով, տրանսգենդեր անձանց իրավունքներն այսօր խախտվում են, քանի որ սեռափոխությունը Հայաստանում օրենքով չի կարգավորվում:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները