Սինձո Աբեն չեղարկել է այցը Եվրոպայի մի շարք երկրներ

10:13   21 Ապրիլ 2017    182

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն չեղարկել է ծրագրված այցը Դանիա, Նորվեգիա, Ֆինլանդիա և Շվեդիա՝ Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։

Ինչպես նշվում է՝ սկզբում նախատեսվում էր, որ ապրիլի 27-28-ը Աբեն կայցելի Ռուսաստան, որից հետո կուղևորվի Մեծ Բրիտանիա, իսկ այնտեղից՝ Հյուսիսային Եվրոպայի երկրներ։ Սակայն, հաշվի առնելով Կորեական թերակղզում սրվող իրավիճակը, որոշվել է, որ երկրում կառավարության ղեկավարի տևական բացակայությունն անցանկալի է արտակարգ իրավիճակներում կառավարման տեսանկյունից։

Այդ իսկ պատճառով եվրոպական շրջագայության ծրագիրը որոշվել է կրճատել, սականյ Ռուսաստան և Մեծ Բրիտանիա այցի հետ կապված փոփոխություններ չկան։

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները