Ստալինի անձնական իրերը կցուցադրվեն Եկատերինբուրգում

17:54   19 Մայիս 2017    250

ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինին պատկանած անձնական իրերը «Թանգարանային գիշեր» մշակութային ակցիայի շրջանակում մայիսի 21-ին կցուցադրվեն Եկատերինբուրգում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նմուշները ցուցադրվելու են «Ուրալի մարտական փառքի» թանգարանում: Ակցիայի մասնակիցները հնարավորություն կունենան տեսնել ոչ միայն Ստալինի ստացած պարգևները, այլև նրա ճառերի ձայնագրությամբ գրամաֆոնային ձայնապնակների հավաքածուն:

Նշվում է, որ մասնավոր հավաքածուում պահվող նմուշները Եկատերինբուրգում ցուցադրվելու են առաջին անգամ:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները